Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայկական հեքիաթները` Ֆրանսիայում

Հայկական հեքիաթները` Ֆրանսիայում
10.06.2013 | 11:28

Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը հայտարարել է Հայաստանի հետ համատեղ աշխատանքային ծրագրերի առաջարկների մրցույթ: Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթրը» թատերական միությունը մրցույթին կմասնակցի` հայկական հեքիաթների բեմադրությամբ:

Ընտրված են հետևյալ հեքիաթները. «Անխելք մարդը», «Սուտասանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը», «Կիկոսի մահը» և «Քաջ Նազարը»:

Ծրագիրն իրականացվելու է հունիսի 15-ից հուլիսի 15-ը: Համագործակցության շրջանակում սույն բեմադրությունը կներկայացվի նաև Հայաստանում: Ծրագիրը կընթանա երկու փուլով. համագործակցություն հայաստանյան երկու պետական թատրոնների հետ` Երևան և Գորիս քաղաքներում, ինչպես նաև բեմադրության ցուցադրություն Սիսիան, Վարդենիս, Սևան, Գավառ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում:

Բեմադրության մեջ հանդես է գալիս ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին: Ներկայացման մեջ հայերեն ժողովրդական երգերից զատ հնչում է նաև կարիբյան ազգային երաժշտություն: Հեքիաթները եռալեզու են` ֆրանսերեն, հայերեն և քրեոլ, որըԿարիբյան կղզիների պետական լեզուն է:

Նշենք, որ 2012-ին «Սաթէ-Աթրը» Ֆրանսիայի հանդիսատեսի դատին էր հանձնել Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը` արժանանալով ջերմ ընդունելության: Առաջիկայում նախատեսվում է նաև «Սասնա Ծռեր» դյուցազներգության բեմադրությունը:

Նախագծի պատասխանատուն, ղեկավարը և բեմադրիչը Սաթենիկ Խաչատրյանն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ